Artsakhpress

Ռազմական

Բազմիցս հաջողություններ գրանցած զորամասը

2017 թվականի բանակային տարվա արդյունքներով, Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության տանկային զորամասերից մեկը ճանաչվել է լավագույնը:

Բազմիցս հաջողություններ գրանցած զորամասը

Բազմիցս հաջողություններ գրանցած զորամասը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ՄԱՐՏԻԿ: Գնդապետ Թաթուլ Հայրապետյանի հրամանատարությամբ գործող տանկային բրիգադի տարեգրությունը դեռևս Արցախյան պատերազմի տարիներից է սկսվում,  զորամասի կազմավորման ակունքներում կանգնած են ազատամարտի խիզախ, փորձառու տանկիստներն ու տանկային ստորաբաժանումները: Այսօր, անշուշտ, զորամասն ունի իր յուրահատուկ դերակատարումը ՊԲ-ում: Հրամանատարության ջանքերի շնորհիվ բրիգադն  օրեցօր բարգավաճում և կատարելագործում է մարտական հնարավորությունները:

2017-ի բանակային ուսումնական տարվա ամփոփմանը զորամասի գումարտակներից մեկը նույնպես, ցուցաբերած արդյունքներով, զբաղեցրել է առաջին տեղը: Գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Գարիկ Մինասյանը ողջունում է անձնակազմին և շնորհավորում «Լավագույնի» կոչմանն արժանանալու կապակցությամբ: Փորձառու և հմուտ հրամանատարը անձնակազմին հավելյալ որակներ հաղորդելու և նոր եռանդ ներշնչելու միտումով զինծառայողներին մանրակրկիտ ներկայացնում է հաջողության հիմնական նախապայմանները, ևս մեկ անգամ խրախուսում և հորդորում այսուհետ ևս ծառայությունը կազմակերպել  համապատասխանաբար:

Զորամասի հրամանատարությունը կարծիք է հայտնում, որ հաջողության կարելի է հասնել նախ և առաջ բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի առկայության, խնդիրների հստակ կատարման արդյունքում, որոնք ուղղորդվում են հրամանատարության անընդհատ վերահսկողությամբ և ժամկետային զինծառայողների պատասխանատու մոտեցմամբ: Գլխավորը հայրենիքի  հանդեպ ունեցած սիրո և պատասխանատվության գիտակցումն է: Հայրենիք, որի առաջ հավասարազոր է յուրաքանչյուր հայ մարդ, և այդ գիտակցման շնորհիվ միայն կարող է ստեղծվել առողջ միջավայր և ամուր ստորաբաժանում:

Ամենօրյա պարապմունքների,  տեխնիկայի սպասարկման և շահագործման, մարտական պատրաստության դասընթացների ժամերին անձնակազմը ուսուցանվում է և ձեռք բերում նոր գիտելիքներ:  Ժամկետային զինծառայողներն իրենց հերթին լավ են հասկանում պարապմունքների կարևորությունը և փորձում են անցկացվող պարապմունքներից  ստանալ առավելագույն գիտելիքներ:

Ասվածի լավագույն ապացույցը 2017 թվականի ընթացքում   իրականացված տեսչական ու հանկարծակի ստուգումների ընթացքում զորամասի անձնակազմի կողմից ցուցաբերած արդյունքներն են և մարտական  պատրաստականության բարձր աստիճանը: Թե զորավարժությունների և թե ամենօրյա պարապմունքների ընթացքում զինծառայողները ապացուցել են, որ պատրաստ են ցանկացած իրադրությունում  կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները: Պատրաստված անձնակազմ և գրագետ ղեկավարում. մարտական հաջող գործողությունների համար անհրաժեշտ այս երկու բաղադրիչները առկա են զորամասում: Իզուր չէ, որ այն լավագույնն է ճանաչվել նաև մարտական պատրաստության և շտաբային աշխատանքների կազմակերպման հարցերում:

Նշենք, որ զորամասն առաջին անգամ չէ արձանագրում նման հաջողություններ, և այդ նվաճումները միայն Պաշտպանության բանակով չեն եզրափակվում: Զորամասի տանկիստները բազմիցս մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնությունում անցկացված տանկային բիաթլոններին և զբաղեցրել պատվավոր մրցանակային տեղեր:

Հարություն Մկրտչյան


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search