Artsakhpress

Ռազմական

Առաքելությունը կատարված է

Զորացրումը սպասված իրադարձություն է ցանկացած զինծառայողի համար: Տարվա առաջին ամիսն այդ տեսանկյունից շատ տարբերվող է:

Առաքելությունը կատարված է

Առաքելությունը կատարված է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ՄԱՐՏԻԿ: Ամանորյա տոներից անմիջապես հետո հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարած զինծառայողները հրաժեշտ տվեցին զորամասին` պատմություն դարձնելով ինչպես իրենց ծառայությունը, այնպես էլ այն կարևոր առաքելությունը, որը ստանձնել էին այդ երկու տարիների ընթացքում: Հետադարձ հայացք նետելով ծառայության երկու տարիներին` թվում է, թե երեկ էր, երբ ոտք դրեցիր զորամաս, երբ զարմացած հայացքով նայեցիր շուրջբոլորդ ու ինքդ քեզ հարցրիր. «Այս որտեղ եմ գտնվում»: Իսկ ահա այսօր արդեն այդ մասին հիշում ես քմծիծաղ տալով, ներսումդ վերլուծելով արածն  ու չարածը, ձեռքբերումները և այլն: Մի խոսքով` հրաժեշտ ես տալիս բանակային կյանքին… Պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի զորացրված զինծառայողների հետ զրուցել ենք ծառայության կարևորության և բանակային կյանքի առանձնահատկությունների ու նրբությունների շուրջ:

Սերժանտ Էդմոնդ Ասիրյանը  Իջևանից է: Ասում է` հայ տղայի համար շատ կարևոր է ծառայությունը, քանի որ սկսում ես ճանաչել մարդ էակին` իր առավելություններով ու թերություններով հանդերձ. «Ծառայության ընթացքում ձեռք եմ բերել բազմաթիվ ընկերներ, որոնց հետ, համոզված եմ, մեր մտերմությունը շարունակվելու է նաև քաղաքացիական կյանքում»: Գումարտակի թիկունքում տեղակայված ականանետային մարտկոցի կառավարման ջոկի հրամանատարի ուսերին է եղել հաշվել թիրախների կոորդինատները: Նրա ճշգրիտ հաշվարկներից էր կախված խոցման արդյունավետությունը: Սերժանտ Ասիրյանը բազմիցս թե՛ ուսումնական գործընթացներում, թե՛ զորավարժություններում, ինչպես նաև 2017 թվականի փետրվարին հակառակորդի կողմից դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցմանը հաջորդող զարգացումներում կարողացել է ճշգրիտ տեղեկատվություններ փոխանցել մարտկոցի հրամանատարին, ինչի արդյունքում հակառակորդը ժամանակին խոցվել է:

Ծառայության ավարտին Էդմոնդը շտապում է իր շնորհակալությունը հայտնել նաև իր հրամանատարին, ով նրա համար եղել է և՛ ընկեր, և՛ եղբայր, և՛ ի վերջո` լավ հրամանատար:

Էդմոնդի համար այս երկու տարիները եղել են կյանքն արժևորելու և գնահատելու տարիներ: Զորացրվել է` հետևում թողնելով բանակային մի ողջ պատմություն, հիշողություններ, որոնք դրականորեն են անդրադառնալու նրա հետագա կյանքի զարգացման վրա: Բանակ եկող նորերին խորհուրդ է տալիս երբեք չկորցնել մարդկային տեսակը, արժեքները… Զորացրված զինծառայողը պատրաստվում է ուսումը շարունակել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում: Ապագա տնտեսագետ է:

Շարքային Արթուր Ավետիսյանն էլ անկեղծանում է, որ քաղաքացիական կյանքում դժվարությունները հաղթահարելու համար անհրաժեշտ է նախ հաղթահարել ծառայողական դժվարությունները. «Երբ նոր էի զորակոչվել բանակ, ամբողջությամբ չէի հասկանում բանակի դերն ու նշանակությունը: Ժամանակի ընթացքում հասկացա, թե հայրենիքի պաշտպանության գործում որքան կարևոր է իմ մասնակցությունը: Միայն առաջնագծում ծառայելով է հնարավոր պատկերացնել, թե որքան մեծ պատասխանատվություն է դրված զինվորի վրա: Բանակին հրաժեշտ եմ տալիս ներքին մեծ հուզմունքով, բայց նաև հպարտության մեծ զգացումով. չէ որ կատարել եմ որդիական պարտքս»:

Շարքային Ավետիսյանն ասում է նաև, որ ծառայության ընթացքում փոխվում են նաև զինվորի մտածողությունը, հոգեբանությունն ու աշխարհայացքը, որոնք դրականորեն են անդրադառնալու կյանքի ցանկացած իրավիճակում: Այժմ ցանկանում է ընդունվել ոստիկանության ակադեմիա:

Գումարտակի բուժկետի պետ, ավագ սերժանտ Դավիթ Բաղդասարյանն ասում է, որ իր ծառայության երկու տարիները նրա համար եղել են ինչպես ռազմական, այնպես էլ բժշկական գիտելիքների ամրապնդման տարիներ. «Ծառայության ընթացքում քչերին է հնարավորություն տրվում զբաղվելու մասնագիտական գործունեությամբ: Շնորհակալ եմ հրամանատարներիս` ինձ վստահելու և իմ առջև ծառայողական լուրջ խնդիր դնելու համար»:

Ավագ սերժանտ Բաղդասարյանն իր ծառայության ընթացքում եղել է տարբեր մարտական դիրքերում` առողջական խնդիրներ ունեցող զինծառայողներին ցուցաբերելով անհրաժեշտ բուժօգնություն: Ասում է` երբ զինակից ընկերոջդ օգնում ես, մեծանում է նաև հպարտության զգացումը: Ահա այդ ամենն էլ օգնում է նրան արժևորելու իր ծառայությունը:

Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողը քաղաքացիական կյանք է վերադարձել հարուստ աշխատանքային փորձով, որն էլ, համոզված է, նպաստելու է հետագայում լավ աշխատանքի տեղավորվելու հարցում: 21-ամյա Դավիթն ուսման հետ կապված շատ ծրագրեր ունի: Ուզում է լավ և բանիմաց մասնագետ դառնալ: 

Գնդացրային ջոկի հրամանատար, սերժանտ Ռոման Իբոյանն ասում է, որ ծառայության ընթացքում կատարում ես ոչ միայն հայրենիքի նկատմամբ պարտքդ, այլև սովորում ուրիշ շատ բաներ. «Ծառայության միջոցով է, որ կայանում է մարդու տեսակը, դառնում ես էլ ավելի դիմացկուն և պատրաստ հաղթահարելու ցանկացած դժվարություն: Ծառայությանս հիմնական մասն անցկացրել եմ մարտական հերթապահությունում: Առաջին անգամ, երբ բարձրացա մարտական դիրք, պատկերացում չունեի, թե ինչ բան է առաջնագիծը: Ինչպես մյուսների, այնպես էլ ինձ մոտ վախի զգացում կար, բայց հետո, երբ մտա բուն հերթապահության գործընթացի մեջ, հասկացա, թե որքան մեծ պատասխանատվություն է դրված ուսերիս: Մեր մարտական դիրքում միշտ եղել ենք մի ընտանիքի պես: Առհասարակ, մարտական հերթապահությունը տղամարդու մեջ արմատավորում է միասնականության գաղափարը: Մենք միշտ ձգտել ենք պահել մեկս մյուսի նկատմամբ հարգանք, ինչպես նաև` հավասարություն»:

Սերժանտ Իբոյանը նկատում է. «Դժվար է հավատալ, թե ինչպես անցան այս երկու տարիները, դժվար էր նաև հրաժեշտ տալ բանակային կյանքին, մարտական ընկերներին: Ցավում եմ միայն, որ հնարավորություն չունեցա ավելի շատ ծառայելու եղբորս հետ: Նա մի քանի ամիս առաջ է համալրել հայոց բանակի շարքերը»:

Ռոմանն այժմ պատրաստվում է ամուսնանալ. «Այս ընթացքում ինձ համար ամենադժվար բանը եղել է սիրած աղջկա կարոտին դիմանալը (ժպտում է)»:

Ազգությամբ եզդի երիտասարդն այն կարծիքին է, որ հայ և եզդի ժողովուրդների միջև տարբերություններ չպետք է դնել, քանի որ նրանք եղբայրներ են և հայրենիքի պաշտպանությունն էլ պետք է կատարեն եղբայրաբար, հավասար պայմաններում:

Շարքային Հովհաննես Վարդանյան


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search