Artsakhpress

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը Կարեն Կարապետյանին հրավիրեց բանակցությունների և լրատվամիջոցների համար բաց քննարկման պայման դրեց

ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կրկին իշխանությունների հետ բանակցություններ սկսելու պատրաստակամություն է հայտնում, սակայն պայման է դնում, որ այդ հանդիպումը մինչև վերջ պետք է բաց լինի լրատվամիջոցների համար:

Նիկոլ Փաշինյանը Կարեն Կարապետյանին հրավիրեց բանակցությունների և լրատվամիջոցների համար բաց քննարկման պայման դրեց

Նիկոլ Փաշինյանը Կարեն Կարապետյանին հրավիրեց բանակցությունների և լրատվամիջոցների համար բաց քննարկման պայման դրեց

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ իր ելույթում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ապրիլի 27-ին, ժամը 12:00-ին Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին հրավիրում է «Մարիոտ Արմենիա» հյուրանոց բանակցությունների երկրորդ փուլը սկսելու համար: ««Հանրապետական» կուսակցությունում  ի վերջո եկել են ընդհանուր հայտարարի, որ Կարեն Կարապետյանին պետք է լիազորեն, որպեսզի բանակցի: Մենք այդ որոշումը ընդունում ենք ի գիտություն և ինչպես նախկինում` պատրաստակամություն ենք հայտնում շարունակել բանակցային գործընթացը մեր առաջարկած օրակարգի շրջանակներում: Ես վաղը,  ժամը 12:00-ին Կարեն Կարապետյանին հրավիրում եմ «Մարիոթ» հյուրանոց սկսելու բանակցային գործընթացի երկրորդ փուլը: Սակայն, ինչպես ասացի, մենք ունենք մեկ կոնկրետ պայման: Կարեն Կարապետյանի հետ բանակցությունը ծայրից ծայր պետք է տեղի ունենա լրագրողների ներկայությամբ: Մենք ՀՀԿ-ի հետ փակ դռների հետևում չենք բանակցելու: Մենք բանակցելու ենք ժողովրդի աչքի առաջ, որովհետև մենք հայտարարում ենք, որ ժողովուրդը իշխանություն է, մեր ղեկավարն է, և մենք նրան պետք է հաշվետու լինենք մեր արած ամեն քայլի համար»,- նշեց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ապրիլի 27-ին, ժամը 18:00-ին իրենց հանրահավաքը տեղի կունենա ոչ թե Երևանում, այլ Գյումրիում, իսկ ապրիլի 28-ին, ժամը 15:00-ին` Վանաձորում: Նա իր կողմնակիցներին կոչ արեց այդ երկու օրերի ընթացքում Երևանում դադարեցնել բոլոր գործողությունները: «Մենք գնում ենք այս քայլին, որպեսզի Երևանում մեր ակտիվիստները 1-2 օր հանգստանալու, ուժերը վերականգնելու հնարավորություն ունենան: Բայց եթե Երևանում կան մարդիկ, ովքեր ինձ նման հանգստանալու և վերականգնվելու խնդիր չունեն, վաղը ժամը 15:00-ին իրենց մեքենաներով միանում են մեզ և  ավտոերթով գնում ենք Գյումրի: Մենք ապրիլի 29-ին և 30-ին և մայիսի 1-ին մեր բոլոր գործողությունները վերականգնելու ենք աննախադեպ թափով և ծավալներով»,- հայտարարեց Փաշինյանը:

Նա հայտարարեց, որ ապրիլի 25-ին ինքը հրապարակում առաջադրվել է որպես ժողովրդի վարչապետի թեկնածու, ինչը իր համար շատ պատասխանատու կարգավիճակ է: Փաշինյանը նշեց, որ իրենք ակնկալում են, որ ԱԺ խմբակցությունները կոնսենսուսով կկայացնեն այդ որոշումը: «Բայց ես ուզում եմ, որ մենք հստակ արձանագրենք մեկ խնդիր: Խնդիրը ոչ թե իմ վարչապետ դառնալն է, այլ Հայաստանում հաստատված հակաժողովրդավարական համակարգը վերացնելը: Հիմա, բնականաբար, կան տարբեր մեսիջներ, առաջարկներ, գործարքի առաջարկներ, սակայն ես ցանկանում եմ, որ մենք բոլորս հստակ արձանագրենք, որ այս համատեքստում որևէ կոմպրոմիս չի կարող լինել: Մենք այսօր հստակ քննարկել ենք մեր մեծ թիմով, որ այս համատեքստում պաշտոնների բաժանման, առևտրի, ոլորտների կիսման մասին որևէ խոսք լինել չի կարող: Ես ուզում եմ, որ ժողովուրդը հստակ արձանագրի, որ մենք չենք գնալու որևէ կուլիսային պայմանավորվածության, նաև այն պատճառով, որ այս գործընթացի գործող առանցքային անձը ոչ թե այս հարթակն է, այլ հրապարակում կանգնած ժողովուրդը: Որևէ գործարք չի կարող լինել ժողովրդի թիկունքում: Եվ ես կամ վարչապետ կընտրվեմ ժողովրդի միջոցով, ժողովրդի պահանջով ու ժողովրդի աջակցությամբ, կամ էլ Հայաստանում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի»,- ասաց Փաշինյանը:

Նա իր կողմնակիցներին ևս մեկ անգամ կոչ արեց ուշադիր լինել, որպեսզի Երևանում առանց պետհամարանիշի կամ փակ համարանիշով որևէ ավտոմեքենա չլինի, որևէ լկտի վարորդ չլինի` ներողություն խնդրելով հանրությունից, որ նախորդ օրն այդ բացը չէին նկատել:

Հանրահավաքից հետո Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները երթ իրականացրեցին Երևանի փողոցներով:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search