Մոսկվայի դրամատիկական թատրոնի ղեկավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը, որի հոսպիտալացման մասին հայտնի Է դարձել ապրիլի 26-ին, կարող Է հիվանդանոցում մնալ մեկ շաբաթ:
Մոսկվայի դրամատիկական թատրոնն սպասում Է Ջիգարխանյանի վերադարձին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս կարծիքը ՏԱՍՍ-ի հետ զրուցելիս հայտնել Է թատերախմբի ղեկավար Վյաչեսլավ Դյաչենկոն: «Մենք նրան սպասում ենք թատրոնում:
Կարծում ենք, որ նա հիվանդանոցում կմնա մեկ շաբաթ, բայց մենք գիտենք, որ Արմեն Բորիսովիչը երեք օրից ավելի հիվանդանոցում չի մնում եւ գալիս Է թատրոն»,-ասել Է գործակալության զրուցակիցը: Դյաչենկոն նշել Է, որ թատրոնն աշխատում Է ավելի վաղ հաստատված գրաֆիկով, Ջիգարխանյանի հոսպիտալացման կապակցությամբ ոչ մի փոփոխություն չի կատարվել: Թատերախմբի ղեկավարը նաեւ պատմել Է, որ ապրիլի 26-ին խոսել Է դերասանի հետ եւ, իր զգացողությամբ, «ամեն ինչ նորմալ Է»:
Ապրիլի 26-ին ԽՍՀՄ ժողովրդական արտիստը տեղափոխվել Է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը եւ միացվել թոքերի արհեստական օդափոխման ապարատին: Հաղորդվել Է, որ Ջիգարխանյանին հոսպիտալացրել են ինֆարկտով, նրա վիճակը գնահատվել Է՝ միջին աստիճանի ծանրության: Դերասանի իրավաբան Էլինա Մազուրը հավաստել Է հոսպիտալացման փաստը՝ հայտարարելով, որ հոսպիտալացումը ձմռանը մինչեւ վերջ չբուժված թոքերի բորբոքման հետեւանքն Է: Սա տարեսկզբից դերասանի արդեն երրորդ հոսպիտալացումն Է. առաջին անգամ նա հոստալացվել Էր հունվարի 18-ին, ըստ վարկածներից մեկի՝ պատճառը դարձել Էին սրտի հետ կապված խնդիրները, ըստ մյուսի՝ գրիպը: Երկրորդ անգամ Ջիգարխանյանին շտապ հիվանդանոց են հասցրել հունվարի 31-ին սրտի նոպայով, որի պատճառը բարդացումներն Էին թոքաբորբից հետո: