Կիպրոսն անհանգստացած Է Թուրքիայում «Աքքույու» ատոմային Էլեկտրակայանի շինարարության պլաններից:
Կիպրոսն անհանգստացած Է Թուրքիայում «Աքքույու» ԱԷԿ-ի շինարարության պլաններից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտարարել Է Կիպրոսի արտգործնախարար Նիկոս Խրիստոդուլիդիսը՝ ամփոփելով Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքները:
Ինչպես ավելի վաղ հայտնել Է կիպրական CAN նորությունների գործակալությունը, Կիպրոսի հունական եւ թուրքական համայնքների ներկայացուցիչները Նիկոսիայում մասնակցել են Թուրքիայում «Աքքույու» ԱԷԿ-ի շինարարության դեմ կազմակերպված բողոքի ակցիային: «Մեր զրույցի շրջանակներում ես նաեւ կիպրական ժողովրդի ընդհանուր անհանգստությունն եմ հայտնել «Աքքույու» ատոմակայանի կառուցման կապակցությամբ»,- ասել Է նախարարը: Թուրքիայում «Աքքույու» ԱԷԿ-ի թիվ 1 բլոկի շինարարությունն սկսվել Է ապրիլի 3-ին: