Թուրքիան ողջունում է ներքին անձնագրերով Ռուսաստանի քաղաքացիների մուտքը երկիր թույլատրելու նախաձեռնությունը:
Անկարան Մոսկվայից առեւտրատնտեսական հարաբերություններում սահմանափակումների չեղարկում է ակնկալում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մոսկվայում կայացած ասուլիսում այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն:
«Մենք շահագրգռված ենք, որպեսզի մուտքի բոլոր սահմանափակումները չեղարկվեն: Մենք շատ առաջ ենք գնացել նախաձեռնության իրակացման հարցում, որի համաձայն՝ Ռուսաստանի քաղաքացիները կկարողանան Թուրքիա ուղեւորվել ներքին անձնագրերով: Այդ հարցը կլուծվի փուլ առ փուլ, քանի որ դեռ պետք է համաձայնեցվի հատուկ ծառայությունների եւ անվտանգության ծառայությունների հետ»,-news.am-ի փոխանցմամբ՝ հավելել է նա:
Նախարարն ընդգծել է, որ Թուրքիան շահագրգռված է երկու երկրների միջեւ վիզային ռեժիմի դյուրացման հարցում՝ առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման համար:
«Մենք կցանկանայինք, որպեսզի մեր առեւտրատնտեսական հարաբերություններ զարգացման ճանապարհին բոլոր խոչընդոտները չեղարկվեին»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը: