«Արցախպրես»-ը ներկայացնում է Արցախում մշակութային առաջիկա միջոցառումների անոնսը:
«Արցախպրես»-ը ներկայացնում է Արցախում մշակութային առաջիկա միջոցառումների անոնսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 30, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ ապրիլի 30-ին և մայիսի 1-ին, ժամը 19:00-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունենալու Արցախի պետական ջազ նվագախմբի համերգը: Տոմսի արժեքը՝ 1800 դրամ:
Մայիսի 1-ին, ժամը 19:00-ին, Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Ելենա Դուդիչի «Մարգարիտա և Աբուլֆաս» մոնոներկայացումը: Մուտքն ազատ է:
Մայիսի 6-ին, ժամը 15:00-ին և 18:00-ին, Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում Կոմիտասի թանգարան-ինստիտուտի «Գեղարդ» երգեցիկ խումբը հանդես կգա համերգ- դասախոսությամբ: Մուտքն ազատ է:
Մայիսի 8-ին, ժամը 15:00-ին, Ստեփանակերտի պատկերասրահում տեղի կունենա Լևոն Աթոյանցի լուսանկարչական ցուցահանդեսը: Մուտքն ազատ է: