Մայիսի 1-ից Ռուսաստանը Թուրքիային թույլ է տալիս լոլիկ ներմուծել՝ առանց ձեռնարկությունների սահմանափակման։
ՌԴ-ն Թուրքիային թույլ է տվել լոլիկ ներմուծել՝ առանց ձեռնարկությունների սահմանափակման
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
«Ռոսսելխոզնադզոր»-ը թույլ է տվել լոլիկ ներմուծել հենց արտադրման վայրից։ Անցակետերում բանջարեղենը ֆիտոսանիտարական վերահսկողություն կանցնի։ Հնարավոր կլինի մատակարարել մինչև 50 հազար տոննա լոլիկ։ Սահմանափակումը սահմանված է ռուս արտադրողներին սատարելու համար, փոխանցում է 1in.am-ը:
Նշենք, որ Թուրքիայից լոլիկ և այլ մթերքներ ներմուծելու արգելքը սահմանվել է 2016-ի հունվարի 1-ին։