«Ռոսսելխոզնադզոր»-ը մայիսի 1-ից թույլ է տվել Թուրքիայից լոլիկ ներկրել՝ առանց ձեռնարկությունների սահմանափակման։
Ռուսաստանը Թուրքիային թույլ է տվել լոլիկ ներմուծել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: panorama.am-ի փոխանցմամբ, մատակարարումը թույլատրվել է արտադրման վայրից:
Անցակետերում բանջարեղենը ֆիտոսանիտարական վերահսկողություն կանցնի մի քանի գերատեսչությունների մասնագետներից կազմված համատեղ հանձնաժողովի կողմից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստան լոլիկ ներկրելու թույլտվություն էր ստացել թուրքական 20 ձեռնարկություն: