Մեծ Բրիտանիան իր անդրծովյան տարածքներին՝ ինչպես Կայմանյան կղզիներն ու Բրիտանական Վիրջինյան կղզիներն են, կարգադրել է մինչեւ 2020 թվականը բացահայտել այնտեղ գրանցված ակտիվների սեփականատերերի անունները:
Լոնդոնը պարտավորեցրել է իր անդրծովյան տարածքներին բացահայտել բրիտանական օֆշորների սեփականատերերի անունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Եվրոպայի եւ Ամերիկաների հարցերով նախարար, Խորհրդարանի անդամ Ալան Դունկանը խորհրդարանին հայտնել է, որ կառավարությունը սատարում է փողերի լվացման դեմ պայքարի քննարկումների շրջանակներում երկու պատգամավորների կողմից ներկայացված լրացումը։
Շատ բրիտանական տարածքներ ֆինանսական ծառայությունների մեծ սեկտոր ունեն, քանի որ նրանք գանձում են ցածր հարկեր, իսկ ձեռնարկությունների սեփականությունը թափանցիկ չէ։
Օրինագծի հեղինակները կարծում են, այդ գաղտնիությունը թույլ է տալիս փողերի լվացում իրականացնել, նպաստում է կոռուպցիային, քրեական գործունեությանը եւ կեղեքմանը, այդ թվում Ռուսաստանում։
Այս քայլը համարվել է հարկերից խուսափման եւ փողերի լվացման դեմ պայքարի արշավի գլխավոր հաղթանակը։