ԱՄՆ-ն կրկին անհանգստություն է հայտնել՝ Թուրքիայի՝ 3PC C-400 հրթիռներ ձեռք բերելու հնարավորության հետ կապված։
ԱՄՆ պետքարտուղարությունը կրկին անհանգստություն է հայտնել Թուրքիայի՝ C-400-ներ ձեռք բերելու հնարավորության հետ կապված
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Համապատասխան հայտարարությունը ճեպազրույցի ժամանակ արել է Պետքարտուղարության մամլո ծառայության ղեկավար Հիզեր Նոյերթը։
«Մենք լրջորեն անհանգստացած ենք՝ Թուրքիայի՝ C-400-ներ ձեռք բերելու հետ հնարավորության կապված։ ՆԱՏՕ-ում պայմանավորվածությունների համաձայն՝ իսկ Թուրքիան դաշինքի անդամ է, նա պետք է գնի միայն այն զինատեսակները կամ այլ միջոցներ, որոնք համատեղելի են ՆԱՏՕ-ի մյուս գործընկերների հետ»,-1in.am-ի փոխանցմամբ՝ ասել է Նոյերթը։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն կշարունակի «անհանգստություն հայտնել» հնարավոր գործարքի հետ կապված։