Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը մայիսի 14-ին կկայանա Սոչիում:
ԵԱՏՄ-ի գագաթնաժողովը մայիսի 14-ին տեղի կունենա Սոչիում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Գագաթնաժողովի նախապատրաստումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել Է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ: «Քննարկվել են Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ 2018 թվականի մայիսի 14-ին Սոչի քաղաքում պլանավորված նիստի նախապատրաստման հարցերը»,-ասված Է հաղորդագրության մեջ: «Ղեկավարները նաեւ շնորհավորանքներ են փոխանակել Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվա առաջիկա տոնակատարության կապակցությամբ»,-նշել են Կրեմլում: