Չարլի Քեյանի անվան հայկական դպրոցը գրավում է աշակերտներին եւ ծնողներին ոչ միայն ամբողջ Քալիֆորնիայից, այլեւ ողջ աշխարհից:
Քալիֆորնիայի հայկական դպրոցը գրավում է աշակերտների ամբողջ աշխարհից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Քլովիս քաղաքում գտնվող այս փոքրիկ դպրոցը շրջանի միակ հայկական դպրոցն է, հայտնում է News.am-ը:
«Ես զանգեր եմ ստանում տարբեր երկրներից, տարբեր նահանգներից եւ քաղաքներից: Մարդիկ պատրաստվում են այստեղ տեղափոխվել այս դպրոցը հաճախելու համար», - ասում է դպրոցի տնօրեն Քեթրիս Շամլինը:
Բացի կարդալուց եւ թվաբանությունից ամեն մի աշակերտը խոհարարության, երաշտության եւ պարերի միջոցով հաղորդակից է դառնում Հայաստանի մշակույթին:
Մինչեւ մանկապարտեզի դասընթացի ավարտը նրանք սովորում են հայերեն ընթերցել եւ գրել, եւ այդ հմտությունները օգտագործում են մինչեւ վեցերորդ դասարան: «Այստեղ բոլորը սովորում են հայերեն խոսել, կարդալ եւ գրել: Մենք դասավանդում ենք ինչպես արեւելահայերեն, այնպես էլ արեւմտահայերեն », - ասել է Շամլինը:
Դպրոցն ունի շուրջ 15 ուսուցիչ, իսկ դպրոցի 114 աշակերտների 90 տոկոսը հայեր են: