Ղազախստանի եւ Ղրղզստանի նախագահներ Նուրսուլթան Նազարբաեւը եւ Սոորոնբայ Ժեենբեկովը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են երկկողմ համագործակցության եւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում փոխգործակցության հարցեր:
Ղազախստանի եւ Ղրղզստանի նախագահները քննարկել են ԵՏՄ շրջանակներում համագործակցության հարցեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։
«Զրույցի ժամանակ Ղազախստանի եւ Ղրղզստանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները, նախկինում բարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաեւ կողմերի փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում»,- news.am-ի փոխանցմամբ՝ նշվում է հաղորդագրությունում։