ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Թրամփը շնորհավորել է Պուտինին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է Սպիտակ տունը՝ կարեւորելով մայիսի 5-ին Ռուսաստանում բողոքի ակցիաներին ձերբակալությունների ֆոնին հավաքների ազատությունը, տեղեկացնում է The Punch-ը:
«Նախագահը շնորհավորել է նրան (Պուտինին) և անհամբեր սպասում է այն պահին, երբ մենք կաարողանանք Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների մասին հուսալ», - news.am-ի փոխանցմամբ՝ լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը: Նա նշել է, որ ԱՄՆ-ն կարծում է, որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի, որ իրեն լսեն: