ՌԴ վարչապետի պաշտոնակատար Դմիտրի Մեդվեդեւը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ համագործակցության զարգացումը ամբողջությամբ համապատասխանում է երկու երկրների շահերին, հաղորդում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։
Մեդվեդեւը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Վստահ եմ, որ առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային-հումանիտար համագործակցության հետագա զարգացումը, տարբեր ոլորտներում խոշոր համատեղ նախագծերի իրականացումը, Եվրասիական տնտեսական միությունում ինտեգրացիոն փոխգործակցության ամրապնդումը ամբողջությամբ բխում է Ռուսաստանի եւ Հայաստանի շահերից»,-նշված է հեռագրում, հայտնում է news.am-ը։