«Ղուրանից» որոշ այաներ (Ղուրանի բանաստեղծություններ) հանելու վերաբերյալ Ֆրանսիացի գործիչների առաջարկը չափազանց վրդովեցրել է Թուրքիայի ղեկավարությանը։
Թուրքիայի նախագահը՝ ֆրանսիացի գործիչներին. «Մենք ձեզ ոչնչացնելու ենք»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղից հետո թեմային անդրադարձել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Պարզ է, որ Ղուրանից անտեղյակ եք: Իսկ հետաքրքիր է, ձեր Աստվածաշունչն էլ չեք կարդացե՞լ։ Մենք ձեր սուրբ գրքերի վրա չենք հարձակվելու, մենք ձեզ ոչնչացնելու ենք։ Մենք գիտենք, թե որքան ճղճիմ եք»,-ասել է Էրդողանը։
Աղբյուրը հիշեցնում է, որ նման առաջարկով հանդես եկողների հիմնավորումն այն է, թե Ղուրանի որոշ այաները նպաստում են հակասեմականության և բռնության աճին։