Artsakhpress

Հասարակական

Աշխարհը պետք է պատրաստ լինի գլոբալ համաճարակին, ինչպես բանակը՝ պատերազմին․ Բիլ Գեյթս

Աշխարհը պետք է պատրաստ լինի գլոբալ համաճարակին, ինչպես բանակը՝ պատերազմին։

Աշխարհը պետք է պատրաստ լինի գլոբալ համաճարակին, ինչպես բանակը՝ պատերազմին․ Բիլ Գեյթս

Աշխարհը պետք է պատրաստ լինի գլոբալ համաճարակին, ինչպես բանակը՝ պատերազմին․ Բիլ Գեյթս

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին հայտնել է Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը՝ ելույթ ունենալով Բոստոնում Նոր Անգլիայի բժշկական ամսագրի ամենամյա ապրիլյան դասախոսության ժամանակ, գրում է «Forbes Ռուսաստան» ամսագիրը։ Նրա խոսքով՝ անցած դարում հազարավոր կյանքեր խլած համաճարակները մեր օրերում կարող են միլիոնավոր մարդկանց կյանքեր խլել, փոխանցում է News.am–ն։

«Հաշվի առնելով, որ անընդհատ նոր ախտածիններ են հայտնվում, կենսաբանական ահաբեկչության հավանականությունը աճում է, իսկ հաշվի առնելով, որ մի վայրից մյուսը տեղափոխվելը հիմա շատ ավելի հեշտ է, աճում է նաեւ մահացու համավարակի հավանականությունը, ու դա կարող է տեղի ունենալ հենց մեր օրերում»,- ասել է նա։

Օրինակ, իսպանական գրիպը, որի համավարակը 100 տարի առաջ է բռնկվել, ընդամենը հինգ շաբաթում խլել է 675 հազար ամերիկացիների կյանք։ 1918-ի վերջին արդեն 50 մլն մարդ էր մահացել իսպանական գրիպից։ Եթե հավատանք Վաշինգթոն նահանգի Համաճարակաբանության մոդելավորման ինստիտուտի ներկայացրած տվյալներին, ապա մեր օրերում նման հիվանդության տարածման դեպքում կես տարում մոտ 33 մլն մարդ կմահանա։

Գեյթսը խոստովանել է, որ հավասարակշռությունը հեշտ է խախտել. «Երբ մենք հոլիվուդյան տրիլերներ ենք դիտում, ապա մտածում ենք, որ մեր աշխարհը, կարծես, լիովին պատրաստ է պաշտպանվել մահացու ինֆեկցիաներից: Սակայն իրականում ինֆեկցիոն հիվանդությունների խոշոր բռնկումների ժամանակ առողջապահության սովորական ենթակառուցվածքը բավականին արագ փլուզվում է: Սա հատկապես արդիական է աղքատ երկրների համար»:

Գեյթսը  հանրությանը կոչ է արել համատեղ համակարգել աշխարհում նման աղետների կանխարգելմանն ուղղված միջոցառումները ու նշել է, որ դրա համար պահանջվում է վաղ հայտնաբերման համակարգ, ավելի կատարյալ գիտական բազա ու արագ արձագանքման համակարգ։

Միլիարդատերը հայտնել է, որ տվյալ ուղղություններով արդեն մի քանի նախագիծ է մշակվում։ Անցած տարի ստեղծվել է Համաճարակաբանական սպառնալիքներին նախապատրաստվելու ոլորտում մշակումների հարցերով կոալիցիա։ Նախաձեռնությունը 630 մլն դոլարի չափով ֆինանսավորում է ներգրավել, դրա նպատակն է լինելու ստեղծել անհրաժեշտ հետազոտական ու տեխնոլոգիական բազա, որպեսզի նոր պատվաստանյութերը մշակվեն ոչ թե մի քանի տարվա, այլ մի քանի շաբաթվա ընթացքում։ Իլայա ու Էդիտ Բրոուդի անվան գիտական կենտրոնը ու Բերքլիի Քալիֆորնիայի համալսարանը համատեղ աշխատում են Զիկա վիրուսի ու դենգե տենդի հայտնաբերման անալիզների նոր տեսակների վրա՝ կարճ պալինդրոմային կլաստերային կրկնությունների հիման վրա, նաեւ մշակում են արագ անալիզի ձեւեր՝ հղիության թեստերի նման։

Գեյթսի կարծիքով՝ «աշխարհը պետք է պատրաստ լինի համաճարակին, ինչպես բանակը՝ պատերազմին»։ Նա նաեւ կոչ է արել  զինվորականների ու կամավորների պահուստային կորպուս ստեղծել, որոնց կսովորեցնեն անհրաժեշտության դեպքում օպերատիվ պայքարել հիվանդության տարածման դեմ։ Գեյթսը կառավարությանը խորհուրդ է տվել դեղամիջոցների արտադրման ու դեղագործական ընկերությունների ծախսերի փոխհատուցման մասին համաձայնագրեր կնքել, իսկ նման դեղամիջոցների հաստատման համար հայտերի դիտարկման ժամկետները՝ կրճատել։

Իր ելույթի ժամանակ Բիլ Գեյթսը հայտնել է այն մասին, որ հատուկ գրիպի դեմ պայքարի համար Բիլ ու Մելինդա Գեյթսերի բարեգործական հիմնադրամը Google ընկերության համահիմնադիր Լարի Փեյջեմի հետ համատեղ հիմնել է 12 մլն դոլարի չափով դրամաշնորհ այն գիտնականների համար, որոնց կհաջողվի ստեղծել գրիպի դեմ ունիվերսալ պատվաստանյութ։ Գեյթսերի հիմնադրամը արդեն համագործակցում է այլ կազմակերպությունների հետ, օրինակ՝ Մերիլենդ նահանգում գտնվող Ալերգիկ ու ինֆեկցիոն հիվանդությունների ուսումնասիրության հարցերով դաշնային ինստիտուտի։ Այդ հաստատության գիտնականները իրականացնում են մի դեղամիջոցի փորձարկումներ, որը հաջորդ տարի, ամենայն հավանականությամբ, կփորձարկեն մարդկանց վրա։ Միլիարդատերը վստահեցրել է․ «Ինչպես ես ասում էի սկզբից եւեթ՝ ես անուղղելի լավատես եմ ու դրա համար էլ հույս ունեմ, որ մենք կկարողանանք պատրաստվել հաջորդ խոշոր համաճարակին»։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search