Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի հետ հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջարկել է դառնալ գիտության հարցերով իր խորհրդականը:
Դոնալդ Թրամփը Բիլ Գեյթսին Սպիտակ տանն աշխատանք է առաջարկել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թրամփի հետ հանդիպմանը Գեյթսը Սպիտակ տանը գիտության հարցերով խորհրդականի բացակայության հարցն է բարձրացրել, ինչով լրջորեն մտահոգված է ԱՄՆ գիտական հանրույթը, հայտնում է News.am-ը:
Գեյթսն ասել է, թե «մենք, հավանաբար, պետք է ունենանք նման խորհրդական», ի պատասխան՝ Թրամփը Microsoft ընկերության տեխնոլոգիաների հարցով խորհրդականին առաջարկել է զբաղեցնել թափուր պաշտոնը:
«Սա իմ ժամանակի համար լավագույն կիրառումը չէ»,- հայտարարել է Գեյթսը:
Գեյթսը նաեւ ենթադրել է, որ Թրամփն ուղղակի կատակել է:
Բիլ Գեյթսը ամերիկացի ձեռնարկատեր է եւ հասարակական գործիչ, Microsoft ընկերության հիմնադիրներից մեկը եւ նախկին խոշոր բաժնետերը: Նաեւ Բիլ եւ Մելինդա Գեյթսներ բարեգործական հիմնադրամի համանախագահն է, Berkshire Hathaway տնօրենների խորհրդի անդամը, Cascade investment գլխավոր տնօրենը: