Ռուսաստանը հանդես է գալիս խորհրդակցությունների անցկացման օգտին օպերատիվ քայլերի որոշման համար, որը թույլ կտա Իրանի միջուկային համաձայնագիրը պահպանել։
ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը վերանայման ենթակա չէ. Լավրով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է արտգործնախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովը, փոխանցում է News.am–ն։
«Մենք կարեւոր ենք համարում, որ այդ գործողությունների պլանի մյուս մասնակիցները կարողանան օպերատիվ գնահատել ձեւավորված իրավիճակը, իրականացնել անհրաժեշտ խորհրդակցությունները եւ քայլեր մշակել, որոնք թույլ կտան պահպանել այդ կարեւոր փաստաթուղթը, կարեւոր տարածաշրջանային կայունության եւ զանգվածային ոչնչացման զենքի չտարածման ռեժիմին սատարելու համար։ Պայմանավորվել ենք այդպիսի շփումներ անցկացնել մեր գերմանացի գործընկերների հետ»,–հայտարարել է նա Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մասսի հետ բանակցույունների արդյունքների ամփոփման ժամանակ։
Լավրովը հավելել է բաեւ, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը վերանայման ենթակա չէ։