Մոսկվան պատրաստ է խորհրդակցություններ անցկացնել Կիեւի հետ Ուկրաինայի տարածքով գազի տարանցումը պահպանելու համար։
Մոսկվան պատրաստ է խորհրդակցություններ անցկացնել Կիեւի հետ Ուկրաինայի տարածքով գազի տարանցումը պահպանելու համար. Լավրով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովը, փոխանցում է Gazeta–ն։
«Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինը արդեն հայտնել է, հայտարարել են նաեւ «Գազպրոմի» ղեկավարությունը եւ Էներգետիկայի նախարարությունը, որ մենք դեմ չենք, որ ՈՒկրաինայի տարածքով գազի տարանցման որոշ ծավալներ պահպանվեն։ Գլխավորը, որ դա տնտեսապես հիմնավորված լինի, այլ ոչ թե քաղաքապես պարտադրված։ Մենք ուկրաինական կողմի հետ այդպիսի խորհրդակցություններին պատրաստ ենք»,– news.am-ի փոխանցմամբ՝ ասել է Լավրովը։
Նա նաեւ շեշտել է, որ «Հյուսիսային հոսք-2» գազատարը անհրաժշետ է. «Այն տնտեսապես բացարձակապես հիմնավորված է եւ Եվրոպայի համար շահավետ է։ Բավական է նշել, որ խողովակի երկարությունը 2 անգամ կարճ կլինի, քան այն, որն անցնում է Ուկրաինայի տարածքով դեպի Գերմանիա»,–հավելել է նա։