Մայիսի 15-ին Բելգիայի մայրաքաղաքում ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, ինչպես նաեւ Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները կհանդիպեն Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:
Նախապատրաստվում է Բրյուսելում կայանալիք Իրանի հարցով ԱԳ նախարարների հանդիպումը․ ԵՄ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին նշված է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության հայտարարության մեջ, որն ուրբաթ տարածվել է Բրյուսելում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Երեքշաբթի՝ մայիսի 15-ին, Բրյուսելում Ֆեդերիկա Մոգերինին կհանդիպի «եռյակի» (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա) ԱԳ նախարարների հետ: Այնուհետեւ այս հանդիպումը կշարունակվի նույն խմբի հանդիպմամբ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ»,- 1in.am-ի փոխանցմամբ՝ նշված է հայտարարության մեջ:
Փաստաթղթում պարզաբանվում է, որ դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները նախատեսում են քննարկել Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները: