Artsakhpress

Միջազգային

Իրավապաշտպան կազմակերպությունները Թերեզա Մեյին կոչ են արել ճնշում գործադրել Էրդողանի վրա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Լոնդոն կատարելիք այցից առաջ մարդու իրավունքների և մամուլի ազատության հարցերով զբաղվող կազմակերպությունները կոչով դիմել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերերզա Մեյին։

Իրավապաշտպան կազմակերպությունները Թերեզա Մեյին կոչ են արել ճնշում գործադրել Էրդողանի վրա

Իրավապաշտպան կազմակերպությունները Թերեզա Մեյին կոչ են արել ճնշում գործադրել Էրդողանի վրա

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նրանք մասնավորապես ուշադրություն են հրավիրել Թուրքիայում տիրող վախի մթնոլորտին և կոչ արել ճնշում գործադրել Էրդողանի վրա, փոխանցում է «Էրմենիհաբեր»-ը:

Նշենք, որ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակից տեղեկացրել էին, որ մայիսի 15-ին Թերեզա Մեյը կընդունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Հանդիպման ընթացքում կքննարկվեն ահաբեկչության դեմ պայքարի, փախստականների հիմնախնդրի, տարածաշրջանային կայունության, առևտրի և այլ հարցեր։ Ակնկալվում է, որ Էրդողանն Անգլիա կմեկնի մայիսի 13-ին։

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության բրիտանական բաժնի տնօրեն Քեյթ Ալենը այս առթիվ հետևյալ հայտարարությունն է արել. «Այս այցը շատ լավ հնարավորություն է՝ ցույց տալու համար նախագահ Էրդողանին, որ Թուրքիայում մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության զարգացումը Մեծ Բրիտանիայի համար առաջնային խնդիր է։ Արտակարգ դրության ռեժիմի քողի տակ թուրքական պետական մարմինները նպատակաուղղված ձևով մասնատում են քաղաքացիական հասարակությունը, բանտարկում իրավապաշտպաններին, փակում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները և երկրում խեղդող վախի մթնոլորտ ստեղծում»։

Իսկ գրողների միջազգային միության  (PEN International) Մեծ Բրիտանիայի ներկայացուցչությունը պատրաստվում է մայիսի 15-ին Լոնդոնում ցույց կազմակերպել՝ «Ազատություն թուրքական մեդիայում» կարգախոսով։ Կազմակերպության թվիթերյան էջում տարածված հաղորդագրության համաձայն՝ երթի նպատակն է զորակցություն հայտնել ռիսկի ենթարկված այն գրողներին, որոնք ապրում են Թուրքիայում.  երկիր, որը ազատազրկված լրագրողների թվով աշխարհում առաջինն է։

Մամուլի ազատության պաշտպան մեկ այլ կազմակերպություն՝ Society of Editors-ը, իր հերթին բաց նամակով դիմել է վարչապետ Թերեզա Մեյին։ 

Կազմակերպությունը նամակով դիմել է Մեյին և պահաջնել մտահոգություն հայտնել Էրդողանին Թուրքիայում մամուլի անազատության մասին վերջին զեկույցների կապակցությամբ։ Society of Editors-ի տնօրեն Յան Մուրայն այս առթիվ մասնավորապես նշել է.

«Թուրքիայում մամուլի ազատության խաթարումը և արտակարգ դրության ռեժիմի օգտագործումը լրագրողներին ազատազրկելու նպատակով ծայրահեղ մտահոգիչ է հատկապես այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ երկիրն  ազատ մամուլի կարիք ունի»։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search