Ուզբեկստանի առաջնորդ Շավքաթ Միրզիյոևի Վաշինգտոն այցի ժամանակ երկիրը ծրագրում է 4 մլրդ դոլարի համաձայնագիր ստորագրել։
ԱՄՆ-ն և Ուզբեկստանը 4 մլրդ դոլարի համաձայնագիր կստորագրեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին երկուշաբթի հայտարարել է ամերիկա-ուզբեկական առևտրային պալատի նախագահ Քերոլին Լեմը:
«Մայիսի 15-ին նախատեսվում է առևտրի, կոմերցիայի և ներդրումների ոլորտում 4 մլրդ դոլարի համաձայնագիր ստորագրել»,-1in.am-ի փոխանցմամբ՝ ասել է Լեմը։
Նրա կարծիքով՝ երկկողմանի տնտեսական համագործակցության համար առավել հեռանկարային են նավթագազային ոլորտը և գունավոր մետաղագործությունը։
«Մենք Ուզբեկստանում համատեղ ձեռնարկություններ ստեղծելու համար բավականին շփման կետեր են տեսնում»,-նշել է նա։