Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ -HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը կտեսակցի կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին, ով 2016 թվականից կալանավորված է։
Գարո Փայլանը կհանդիպի կալանավորված Դեմիրթաշի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին Փայլանը հանրությանը տեղեկացրել է «Twitter»-ում կատարած գրառման միջոցով։
«Թուրքիայի արդարադատության նախարարը 18 ամիս հետո բավարարեց իմ դիմումը Սելահաթթին Դեմիրթաշին տեսակցելու վերաբերյալ։ Դա թվով 86-րդ դիմումս էր։ Եթե Դեմիրթաշին ունեք հարցեր, առաջարկություններ, կամ ցանկանում եք ողջույն հղել նրան, կամ որևէ տեսակետ հայտնել, ապա գրեք ինձ։ Վաղը կփոխանցեմ»։
Հիշեցնենք, որ Թուրքիայի առաջիկա արտահերթ նախագահական ընտրություններում HDP-ի թեկնածուն Դեմիրթաշն է լինելու։