Պատգամավոր Ժոակիմ (Կիմ) Տոռան պաշտոնապես ստանձնել Է Կատալոնիայի կառավարության 131-րդ ղեկավարի պաշտոնը:
Պուչդեմոնի զինակիցն ստանձնեց Կատալոնիայի կառավարության ղեկավարի պաշտոնը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարողությունը մայիսի 17-ին տեղի Է ունեցել Ժեներալիտետի պալատում:
Ավելի վաղ Տարածաշրջանային կառավարության պաշտոնական հանդեսում հրապարակվել Էր Տոռայի նշանակման հրամանագիրը՝ ստորագրված Իսպանիայի Ֆիլիպ Վեցերորդ թագավորի կողմից: Երկրի Սահմանադրության 155-րդ հոդվածի գործողության կապակցությամբ, որը սահմանափակում Է տարածաշրջանի ինքնակառավարումը, Կատալոնիայի նոր առաջնորդը նախապատվությունը տվել Է կարճ ու զուսպ արարողությանը եւ որոշել Է բավարարվել ոչ մեծ թվով հրավիրված անձանցով: Իսպանիայի կառավարության անդամները ներկա չեն եղել հանդիսավոր միջոցառմանը:
Արարողության ընթացքում Տոռան խոստացել Է հավատարմորեն կատարել իր պարտականությունները եւ «նվիրված լինել Կատալոնիայի ժողովրդին, որին ներկայացնում Է տարածաշրջանի խորհրդարանը»: Ընդ որում՝ նա չի հիշատակել ոչ միապետին, ոչ Իսպանիայի Սահմանադրությունը: Այժմ տերածաշրջանի ղեկավարը պետք Է հայտարարի իր ապագա կառավարության կազմը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: