Բեռլինն ուսումնասիրում Է Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների հետ կապված փոքր ու միջին բիզնեսին փոխհատուցումներ տրամադրելու հնարավորությունը:
Բեռլինն ուսումնասիրում է ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով Իրանին փոխհատուցելու հնարավորությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտնել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Իրանի վերաբերյալ համաձայնագրի կապակցությամբ իրադրությունն այնպիսին Է, որ մենք կարող ենք քննարկել՝ կտանք արդյոք փոքր եւ միջին ձեռնարկություններին որոշակի արտոնություններ, ներկայում դա ուսումնասիրվում Է:
Բայց մենք չպետք Է պատրանքներ ունենանք առ այն, որ ամբողջ արդյունաբերությանը համապարփակ կերպով կփոխհատուցենք ԱՄՆ-ի կողմից ձեռնարկված համապատասխան միջոցների հետեւանքները»,-ասել Է Մերկելը՝ հանդես գալով Բուլղարիայում կայացած մամուլի ասուլիսում: