Մայիսի 19-31-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթներ կունենա Մալթայում, Ավստրիայում եւ Գերմանիայում։
Սերգեյ Սմբատյանն ու Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ կունենան Եվրոպայի լավագույն բեմերում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Համերգները կայանալու են եվրոպական լավագույն դահլիճներում՝ Բեռլինի ֆիլհարմոնիայում, Վիեննայի Musikverein-ում, որի Մեծ դահլիճը Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգասրահն է եւ իր ժամանակակից լուծումներով ու ակուստիկայով աշխարհի լավագույն համերգասրահներից մեկն է, Մյունխենի մշակութային կենտրոնում՝ Philharmonie Gasteig, որտեղ իր ելույթներն է ունենում Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախումբը,Գերմանիայի Շտուտգարդ, Վիսբադեն քաղաքների հեղինակավոր դահլիճներում, որտեղ բեմ են բարձրանում աշխարհի անվանի նվագախմբերն ու արտիստները։
Եվրոպական շրջագայությունները կմեկնարկեն մայիսի 19-ին Մալթայի մայրաքաղաք Վալետայից։ Վեց համերգների ընթացքում Եվրոպայի երաժշտասերներին կներկայացվեն մալթացի ժամանակակից հեղինակներ Ալեքսեյ Շորի, Ալբերտ Գարզիայի եւ ռուս մեծ կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու ստեղծագործություններից։
Նվագախմբի հետ որպես մենակատար հանդես կգան մեծանուն երաժիշտներ՝ դաշնակահարներ Նարե Արղամանյանը, Ինգոլֆ Վանդերը, ալտահար Դավիթ Աարոն Քարփենթերը։