ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Լիբանան կատարած այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել Պուրճ Համուդի քաղաքապետ Մարտիկ Պողոսյանի և ավագանու անդամների հետ:
Մարտակերտն ու Պուրճ Համուդը հռչակվել են քույր քաղաքներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ հանդիպմանը Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանն ու Պուրճ Համուդի քաղաքապետ Մարտիկ Պողոսյանը ստորագրել են զույգ քաղաքները քույր քաղաքներ հռչակելու մասին հուշագիր:
Այցի շրջանակներում քննարկվել է նաև երկկողմ համագործակցության արդյունքում փոխշահավետ ու առարկայական ծրագրերի իրականացմանն ուղղված մի շարք հարցեր: