Շվեդիայի առաջնությունում կայացել են 9-րդ տուրի հանդիպումները:
Յուրա Մովսիսյանը վնասվածք է ստացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Յուրգորդենը» սեփական հարկի տակ մրցել է «Էրեբռուի» հետ: Տանտերերը վստահ հաղթանակ են տոնել 2:0 հաշվով:
Հանդիպմանը «Յուրգորդենի» կազմում մասնակցել է հայ հարձակվող Յուրա Մովսիսյանը: Հարձակվողը խաղը սկսել է մեկնարկային րոպեներից:
30-ամյա ֆուտբոլիստը հանդիպման 36-րդ րոպեին հարված է ստացել մրցակցի կողմից և վնասվածք ստացել:
Մովսիսյանը չի կարողացել շարունակել հանդիպումն ու փոխարինվել է: Նրա տեղը խաղը շարունակել է Կոզիցան: Առայժմ պարզ չէ վնասվածքի լրջության աստիճանը: