Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը մայիսի 18-ին հայտնել Է, որ Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը հիվանդանոցից դուրս Է գրվել նյարդակաթվածահարական նյութով թունավորվելուց հետո:
Սերգեյ Սկրիպալին դուրս են գրել հիվանդանոցից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Անհավատալի նորություն. Սերգեյ Սկրիպալն իրեն բավակաչափ լավ Է զգում, որպեսզի դուրս գա Սոլսբերիի շրջանային հիվանդանոցից»,- հայտարարել Է Սոլսբերիի հիվանդանոցի ղեկավար Քարա Չառլզ-Բարքսը: Նա ընդգծել Է, որ արագ ապաքինումը հնարավոր Է դարձել հիվանդանոցի աշխատակիցների ծանր աշխատանքի եւ բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ: «Նրանք կատարեցին Առողջապահության ազգային ծառայության լավագույն աշխատանքը»,-ընդգծել Է Չառլզ-Բարքսը:
Սկրիպալի դուստրը՝ Յուլյան, հիվանդանոցից դուրս Է գրվել ավելի քան մեկ ամիս առաջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: