Մայիսի 28-ին Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության խորհրդակցությունների դահլիճում, անվճար հիմունքներով տեղի է ունենալու ստոմատոլոգների առաջին հայ-ամերիկյան միջազգային վեհաժողովը (ստոմատոլոգների իններորդ միջազգային վեհաժողովը) «Ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության արդի խնդիրները» թեմայով:
Ստեփանակերտում տեղի է ունենալու ստոմատոլոգների առաջին հայ-ամերիկյան միջազգային վեհաժողովը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ մասնակիցներին կսահմանվի համապատասխան քանակությամբ կրեդիտ:
Լրացուցիչ տեղեկությունների համար ցանկացողները կարող են դիմել ԱՀ առողջապահության նախարարություն կամ զանգահարել 047 94-44-02 հեռախոսահամարով: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: