«Արսենալը» ամռանը որոշել է լրջորեն ուժեղացնել թիմի կազմը:
Արսենալը պատրաստվում է 50 մլն վճարել Նապոլիի ֆուտբոլիստի համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Calcionews24.com»-ը գրում է, որ լոնդոնյան ակումբը կենտրոնացել է «Նապոլիի» հարձակվող Լորենցո Ինսինյեի տրանսֆերը ձեռք բերելու վրա, փոխանցում է armsport.am-ը:
Նշվում է, որ «Արսենալը» պատրաստվում է «Նապոլիին» առաջարկել 50 մլն եվրա իտալացու տրանսֆերի համար: Նշենք, որ Ինսինեյի գործակալը Մինո Ռայոլան է, ով նաև ներկայացնում է Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շահերը:
Լորենցո Ինսինյեն «Նապոլիի» կազմում հանդես է գալիս 2009 թվականից: