Հունիսի 12-ին Սինգապուրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի հանդիպումը դեռ ուժի մեջ է:
Թրամփը Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասին կհայտարարի Մունի՝ Սպիտակ տուն այցելելուց հետո
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՄՆ առաջնորդը քննարկել է հանդիպումը Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինի հետ շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Դոնալդ Թրամփը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Կորեայի Հանրապետության նախագահ պարոն Մուն Չժեի հետ՝ Հյուսիսային Կորեայում տեղի ունեցած վերջին զարգացումները քննարկելու, ինչպես նաեւ նախագահ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի՝ հունիսի 12-ին նախատեսված հանդիպմանն ընդառաջ սերտ համակարգումը շարունակելու նպատակով: Նախագահ Թրամփն ասել է, որ մտադիր է վերադառնալ այս զրույցին, երբ մայիսի 22-ին Մուն Չժե Ինը կայցելի Սպիտակ տուն»,- news.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: