Իրանը ԵՄ-ին խոստացել Է կատարել իր միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը, եթե հանրակցության երկրները կարողանան փոխհատուցել այն վնասը, որը Թեհրանին կպատճառեն Վաշինգտոնի պատժամիջոցները, որը որոշել Է դուրս գալ միջուկային գործարքից:
Իրանը ԵՄ-ին խոստացել Է կատարել միջուկային գործարքը. The Wall Street Journal
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, մայիսի 20-ին հայտնել Է The Wall Street Journal թերթը: Հրատարակությունը հղում Է արել Իրանի փոխնախագահ, հանրապետության ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի հայտարարությանը: Վերջինս անցած հանգստյան օրերին Թեհրանում հանդիպում Է ունեցել Էներգետիկայի հարցերի եվրահանձնակատար Միգել Արիաս Կանիետեի հետ, որը, թերթի տվյալներով, Իրանին առաջարկություններ Է ներկայացրել նրա տնտեսական մեկուսացման կանխման վերաբերյալ, ինչպես նաեւ փորձել Է հանրապետությունից ստանալ միջուկային համաձայնագրի հանձնառության երաշխիքներ:
«Մենք հուսով ենք, որ այն, ինչ նրանք մեզ ներկայացրեցին, կիրականանա»,- ասել Է Սալեհին, որը Թեհրանում զրուցել Է արեւմտյան լրագրողների հետ: Ինչպես ընդգծում Է հրատարակությունը, փոխնահագահը հայտարարել Է, որ ԵՄ-ի ներկայացուցիչներին կոչ Է արել հանդես գալ Վաշինգտոնի դեմ եւ պահպանել գործարքը:
Նա նշել Է, որ Թեհրանը կկատարի համաձայնագիրն այն դեպքում, եթե ԵՄ-ի ջանքերն ընդհանուր առմամբ կարողանան փոխհատուցել այն վնասը, որը Իրանին կհասցնեն ամերիկյան պատժամիջոցները:
«Գնդակը նրանց դաշտում Է»,- նշել Է Սալեհին: Մայիսի 19-ին Կանիետեն, ամփոփելով Սալեհիի հետ կայացած հանդիպման արդյունքները, հայտարարել Է, որ կողմերը պայմանավորվել են նոյեմբերի վերջին Բրյուսելում բարձր մակարդակի սեմինար անցկացնել միջուկային համագործակցության շուրջ: Բացի այդ, Կանիետեն եւ Սալեհին հավաստել են հանձնառությունը գործող միջուկային գործարքին: Եվրահանձնաժողովը մայիսի 18-ին միջոցառումների առաջին փաթեթն Է ընդունել Իրանում ԱՄՆ-ի պատժամիջոցներից ԵՄ-ի ընկերությունների պաշտպանության վերաբերյալ՝ իրավաբանորեն դրանք լուծարելով Եվրամիության տարածքում: Առաջին քայլը դարձել Է «արգելափակող կանոնակարգի» հաստատումը, որը «արգելում Է ԵՄ-ի ընկերություններին՝ կատարել ԱՄՆ-ի արտերկրյա պատժամիջոցները, թույլատրում Է ընկերություններին դատական կարգով փոխհատուցել կորուստները այդ պատժամիջոցները կատարող երրորդ անձանցի գործողություններից եւ չեղարկում Է ԱՄՆ-ի պատժամիջոցների կատարման վերաբերյալ օտարերկրյա ցանկացած դատական վճռի գործողությունը ԵՄ-ի տարածքում», ասված Է փաստաթղթում:
Երկրորդ քայլը դարձել Է Եվրոպական ներդրումային բանկի կողմից Իրանում եվրոպական նախագծերին ֆինանսավորում տրամադրելու կարգի պարզեցումը: Երրորդը՝ համակողմանի տնտեսական գործընկերության ակտիվացումը, մասնավորապես, Էներգետիկայում: Եվրահանձնաժողովը նաեւ առաջարկել Է հանրակցության երկրներին՝ ստեղծել Իրանի Կենտրոնական բանկին ուղղակի բանկային վճարումների մեխանիզմ՝ առանց օտարերկրյա միջնորդ բանկերի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: