Artsakhpress

Հասարակական

ԱրՊՀ-ում կազմակերպվել է «Մարդու իրավունքների պաշտպանությունը չճանաչված երկրներում» թեմայով գիտաժողով

Արցախի պետական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ բուհում կազմակերպվել է «Մարդու իրավունքների պաշտպանությունը չճանաչված երկրներում» թեմայով գիտաժողով՝ նվիրված արցախյան շարժման 30-ամյակին:

ԱրՊՀ-ում կազմակերպվել է «Մարդու իրավունքների պաշտպանությունը չճանաչված երկրներում» թեմայով գիտաժողով

ԱրՊՀ-ում  կազմակերպվել  է   «Մարդու  իրավունքների պաշտպանությունը  չճանաչված   երկրներում»    թեմայով  գիտաժողով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝    գիտաժողովի  ընթացքում զեկույցներով   հանդես  են  եկել    իրավագիտություն  3-րդ  կուրսի  ուսանողները: Մասնավորապես գիտական  տեսանկյունից    ներկայացվել  են   չճանաչված  երկրներում   մարդու   իրավունքներին  և  ազատություններին  վերաբերող    խնդիրները: 

Գիտաժողովի  ընթացքում  հատուկ  ուշադրություն   է   դարձվել  Արցախի  նոր  Սահմանադրության մեջ    մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին վերաբերող  դրույթներին, կարևորվել  է դրանց  ընդգրկուն  լինելը: Մասնավորապես  այս   թեմայով  զեկույց  է  ներկայցրել    ԱրՊՀ  իրավագիտություն  3-րդ  կուրսի   ուսանողուհի   Մալունա  Ներսեսյանը:

Նա  գիտաժողովին  հանդես   գալով  «Արցախի   նոր  Սահմանադրությունը, որպես  մարդու   հիմնական   իրավունքների  պաշտպանության   երաշխիք»  թեմայով,  ասել  է, որ  ցանկացած   ժողովրդավարական  և  իրավական  պետության  Սահմանդրության   առաջնային  խնդիրներից  է  մարդու  և  քաղաքացու    հիմնական  իրավունքների սահմանադրական  ամրագրումը  և  դրանց   պաշտպանության  երաշխավորումը: Այն, թե  ինչ  բնույթ ունեն  մարդու  հիմնական  իրավունքների  սահմանադրական  կարգավորումները  և  որքանով  են  դրանք  համահունչ  համընդհանուր   ճանաչում  ստացած  միջազգային  փաստաթղթերի ոգուն, թույլ  է  տալիս   նաև   դատողություններ  անել  պետության  առաջադիմական, իրավական  և   ժողովրդավարական լինելու  հանգամանքի  մասին:

Նա  իր   զեկույցում       նշել  է   նաև, որ   ԱՀ   անկախության  միջազգային   ճանաչումը, նրա  քաղաքացիների  իրավունքների  և  ազատությունների  ապահովումն  ու  պաշտպանությունը  կախված  են  սահմանադրական   պահանջները  հետևողականորեն  և  անշեղորեն   կատարելու՝   ժողովրդի    քաղաքական  կամքից:

«Պետք  է  նշել, որ   ԱՀ  ներկա  Սահմանդրությունը   և   օրենսդրական  հիմքը  անհրաժեշտ, բայց  ոչ  բավարար  պայման   է՝   ճանաչված  և  քաղաքակիրթ   երկրների  հետ  նույն   շարքում   կանգնելու համար:   Չափազանց  կարևոր է, որ  քաղաքցիների  իրավունքների  և   ազատությունների   պահպանումը   մեզ  համար  դառնա   ամենօրյա  նորմ  և  իրողություն,   որպեսզի   հասարակական   հարաբերությունների   հիմքում  ընկած  լինեն  հարգանքը  օրենքի  և   անհատի  հանդեպ»,-ավելացրել  է   Մ. Ներսեսյանը:

Արձագանքելով  ուսանողների  ելույթներին՝  ԱրՊՀ   իրավունքի  ամբիոնի   դասախոս  Հասմիկ  Խաչատրյանն  ասել է, որ  պրակտիկ   փորձը   ցույց  է   տալիս, որ  արցախցիների  իրավագիտակցության  մակարդակը  բավականին  բարձր  է: 

«Մենք   իրավական  պետություն չենք  համարվի, եթե       մեր    կողմից    ընդունված    օրենքներն  ինքներս   խախտենք:  Եթե  յուրաքանչյուր   անհատ   իմանա  ու  գիտակցի  իր  իրավունքների  մասին  ու  որևէ   մեկի   իրավունքները   չխախտի  կամ չսահմանափակի  ազատությունները, կլինենք  ավելի   իրավագիտակից»,-նշել  է   մեր   զրուցակիցը  և  ավելացացրել, որ  այս  գիտաժողովն  առաջին  հերթին  մարդու   իրավունքների  և  ազատությունների  մասին  տեղեկատվություն   է:

Ըստ  Հ.  Խաչատրյանի՝   եվրոպական   դատարանի    վճիռները  նախադեպային   են, որոնց  մեջ   ամրագրված    և  արտահայտված  տեսակետներն  օգտագործվում  են  ինչպես  ԱՀ   դատական   ակտերում, այնպես   էլ  առօրյա  կյանքում: ԱՀ  Սահմանադրությունն  ու  օրենսդրությունն   ամբողջովին   համապատասխանում  են  Եվրոպական     միջազգային   չափանիշներին:

Միջոցառմանը     ներկա   էին   ԱՀ   գերագույն  դատարանի  նախագահ   Նարինե  Նարիմանյանը,   ԱրՊՀ  ռեկտոր  Մանուշ   Մինասյանը, իրավունքի  ամբիոնի   ուսանողներ    և   դասախոսներ:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search