ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 22-ին, կազմել է 482.67 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.36 դրամով:
Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտնում են ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 570.76 դրամ (աճել է 3.25 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 650.40 դրամ (աճել է 2.75 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.88 դրամ (աճել է 0.14 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 253.57 դրամ, ոսկի՝ 19,992.87 դրամ, պլատին՝ 13,733.61 դրամ։
Մայիսի 22-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: