ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հունիսի 12-ին Սինգապուրում կայանալիք հանդիպման ձախողման հնարավորությունը:
Թրամփը չի բացառում Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ հանդիպման ձախողման հնարավորությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մեծ սխալ կլիներ մտածել, որ Կիմ Չեն Ինը կարող է հիմարեցնել Թրամփին»,- Fox հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը: Նրա խոսքով՝ Թրամփը կարող է հրաժարվել մասնակցել գագաթնաժողովին: Սակայն ներկայումս ԱՄՆ նախագահը պատրաստվում է հանդիպմանը, մայիսի 22-ին նա Վաշինգտոնում Հարավային Կորեայի Հանրապետության նախագահ Մյուն Չժե Ինի հետ կքննարկի հանդիպման հետ կապված հարցերը, փոխանցում է news.am-ը:
Ավելի վաղ Հյուսիսային Կորեան սպառնացել էր չեղյալ հայտարարել Կիմ Չեն Ընի եւ Դոնալդ Թրամփի միջեւ գագաթնաժողովը, եթե Միացյալ Նահանգները պնդեն, որպեսզի Փհենյանը ամբողջությամբ հրաժարվի միջուկային զինանոցից: