Facebook եւ Twitter սոցիալական ցանցերը փոխել են քաղաքական գովազդի զետեղման կանոնները՝ ԱՄՆ-ում ընտրությունների վրա այսպես կոչված ռուսական ազդեցության սկանդալի ֆոնին:
Facebook-ը եւ Twitter-ը խստացրել են քաղաքական գովազդի զետեղման կանոնները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնել են ընկերությունները, ամբողջ քաղաքական գովազդը սոցցանցերում կնշվի հատուկ նշանով, նաեւ կնշվի դրա հովանավորը: Facebook-ի օգտատերերը կկարողանան ավելի մանրամասն տեղեկատվություն տեսնել գովազդային ընկերության բյուջեի եւ հայտարարությունները դիտած մարդկանց վերաբերյալ՝ ներառյալ նրանց սեռը, տարիքը եւ գտնվելու վայրը: Բացի դրանից Facebook-ը հնարավորություն Է ընձեռել դիտելու քաղաքական գովազդի արխիվը, որն ԱՄՆ-ում գործարկվել Է վերջին յոթ տարա ընթացքում:
Twitter-ի քաղաքականության փոփոխությունները վերաբերել են նաեւ գովազդատուներին: Այժմ միկրոբլոգների ծառայության ամերիկյան սեգմենտում քաղաքական գովազդ զետեղել ցանկացողները պետք Է հաստատեն իրենց ինքնությունն ու հասցեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: