Թուրքիան եւ Ռուսաստանը համաձայնության են եկել Մոսկվայի կողմից 2015 եւ 2016 թվականներին մատակարարված գազի համար զեղչի տրամադրման շուրջ, հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանը Թուրքիային 1 մլրդ դոլարի չափով գազի զեղչ է տրամադրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է Anadolu Ajansıсо-ն։
«Թուրքիան 2015 թվականին դիմել է Ռուսաստանին՝ պահանջելով բնական գազի գնի զեղչ տրամադրել։ Ռուսական կողմը հրաժարվել է բավարարել պահանջը, այն ժամանակ Անկարան դիմել է միջազգային արբիտրաժ։ Երկար քննարկումների արդյունքում համաձայնագիր է կնքվել 2015 եւ 2016 թվականներին մատակարարված գազի 10,25 տոկոսով զեղչ անելու շուրջ, տարբերությունը այդ երկու տարվա համար կազմում է 1 մլրդ դոլար, որը կվերադարձվի հանրապետությանը»,-news.am-ի փոխանցմամբ՝ Էրդողանի խոսքը մեջբերում է գործակալությունը։