Մայիսի 28-ին ժամը 18:20-ին Հադրութի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 17:00-ից մինչև ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում Հադրութի շրջանի Մեծ Թաղեր և Տումի համայնքներում գայլը հարձակվել է բնակիչների վրա:
Հադրութի շրջանի Մեծ Թաղեր և Տումի համայնքներում գայլը հարձակվել է բնակիչների վրա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Աղբյուր հաղորդմամբ՝ վայրի կենդանիների հարձակման հետևանքով 3 անչափահաս երեխաներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանակերտի «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ: Ըստ բժիշկներից ստացված տեղեկության տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության: