Artsakhpress

Մշակույթ

Ֆանտաստիկ զգացողություն է լինել Վիեննայի Մյուզիքվերեյնում, ղեկավարել Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը. Սերգեյ Սմբատյան

Մայիսի 31-ին Վիեննայի Մյուզիքվերեյնում կայացած համերգով եզրափակվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի եվրոպական համերգային շրջագայությունը։

Ֆանտաստիկ զգացողություն է լինել Վիեննայի Մյուզիքվերեյնում, ղեկավարել Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը. Սերգեյ Սմբատյան

Ֆանտաստիկ զգացողություն է լինել Վիեննայի Մյուզիքվերեյնում, ղեկավարել Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը. Սերգեյ Սմբատյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դասական երաժշտության լավագույն բեմերից մեկում՝ Մյուզիքվերեյնում, բարձրաճաշակ հանդիսատեսը բուռն ծափահարություններով ընդունել է երաժիշտների ելույթը՝ վայելելով նաև նրանց մատուցած բազմաթիվ բիսերը։ Մալթայի ֆիլհարմոնիկի հետ հանդես են եկել դաշնակահարուհի Նարե Արղամանյանը, ալտահար Դավիթ Աարոն Քարփենթերը։ Ներկայացվել են Ալեքսեյ Շորի, Ալբերտ Գարզիայի, ինչպես նաև Պյոտր Չայկովսկու ստեղծագործություններից:

Այս մասին հայտնում են  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Ֆանտաստիկ զգացողություն է լինել Վիեննայի Մյուզիքվերեյնում, ղեկավարել Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, շատ տաղանդավոր մի կոլեկտիվ՝ իր առանձնահատուկ հնչողությամբ, երաժշտության ինքնատիպ ընկալմամբ։ Ես առավել քան երջանիկ եմ ղեկավարել եվրոպական համերգային այս շրջագայությունը, որը մեկնարկեց Վալետայից, շարունակվեց Գերմանիայի տարբեր բեմերում և եզրափակվեց Ավստրիայում։ Մենք ներկայացրինք հատուկ ծրագիր, որը շատ կարևոր էր ինձ համար։ Կատարեցինք մալթյան երաժշտություն, որը ժամանակակից կոմպոզիտորների տեսլականի մեկնաբանությունն է, և Չայկովսկու 5-րդ սիմֆոնիան։ Մեծ հաճույք էր նաև նվագել մենակատարների հետ, լինել նրանց ու նվագախմբի հետ նույն բեմի վրա։ Այս համերգաշրջանի ընթացքում մենք ելույթ ունեցանք երաժիշտների համար ամենակարևոր դահլիճներում՝ Բեռլինի ֆիլհարոմնիայում, Վիեննայի Մյուզիքվերեյնում և այլն, ինչը մեծ հաջողություն է։ Եվ այս համերգասրահների հանդիսատեսը հնարավորություն ունեցավ հաղորդակցվել Մալթայի ֆիլհարմոնիկի ֆանտաստիկ հնչողությանը»,- ասել է Սերգեյ Սմբատյանը։

Մալթայի ֆիհարմոնիկ նվագախմբի և Սերգեյ Սմբատյանի համերգային շրջագայությունը կայացել է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ։

Մյուզիքվերեյնի համերգն ուղիղ եթերում հեռարձակել է Medici.tv-ն՝ դասական երաժշտության լավագույն հարթակներից մեկը։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search