Artsakhpress

Մշակույթ

«Մեծ հաճույքով ենք եկել Հայաստան». աշխարհահռչակ դիրիժոր Նեեմե Յաարվին՝ Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի երեւանյան համերգի մասին

«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում այսօր՝ հունիսի 11-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենա Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Նեեմե Յաարվիի գլխավորությամբ:

«Մեծ հաճույքով ենք եկել Հայաստան». աշխարհահռչակ դիրիժոր Նեեմե Յաարվին՝ Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի երեւանյան համերգի մասին

«Մեծ հաճույքով ենք եկել Հայաստան». աշխարհահռչակ դիրիժոր Նեեմե Յաարվին՝ Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի երեւանյան համերգի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի փոխանցմամբ այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Յաարվին եւ «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը մանրամասներ հաղորդեցին բազմաթիվ երաժշտական մրցանակների արժանացած (այդ թվում՝ «Գրեմմի») նվագախմբի հայաստանյան համերգի մասին.
«Չկա աշխարհում որեւէ մեծագույն նվագախումբ, որը Նեեմե Յաարվին չի ներկայացրել: Նա տասնյակ տարիներ մեծագույն նվեր է ամբողջ աշխարհին: Մեծ ոգեւորություն եմ ապրում եւ շատ երջանիկ եմ, որ այս նվագախումբն այսօր ելույթ կունենա Հայաստանում»,-ասուլիսի սկզբում հայտատարարեց Ստեփան Ռոստոմյանը՝ հավելելով.
«Այս փառատոնն անց է կացվում ամբողջ տարվա ընթացքում, եւ դա հրաշալի է, որովհետեւ ամբողջ տարի տոն է լինում մեզ համար»-նշեց նա՝ տեղեկացնելով, որ այսուհետ «Երեւանյան հեռանկարներ»-ն անցկացվելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո:
«Մեր նվագախումբը շատ ուրախ է նման բարձր կարգի փառատոնի բացմանը մասնակցելու համար: Սա այն բացառիկ շրջագայություններից է, որին նվագախմբի բոլոր անդամներն էին ցանկանում մասնակցել: Նվագախումբը Հայաստանում եղել է 30 տարի առաջ եւ դրա կազմում դեռ կան երաժիշտներ, որոնք այն ժամանակ էլ են ելույթ ունեցել Հայաստանում»,-փաստեց Էստոնիայի ազգայի սիմֆոնիկ նվագախմբի տնօրենը:
Նեեմե Յաարվին բարձր տրամադրությամբ ողջունեց լրագրողներին.
«Բարի առավոտ, չնայած չէ՝ արդեն կեսօր է»,-ձեռքին կապած ժամացույցին նայելով՝ կատակեց նա, այնուհետեւ շարունակեց.
«Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ, քանի որ ջերմ զգացմունքներ ունեմ Հայաստանի հանդեպ: Հայաստանի հետ ծանոթությունս եղել է մշակույթի, երաժշտության ու պատմության միջոցով: Մեծ հաճույքով եմ եկել այստեղ ու ինձ հետ բերել նաեւ մեր հրաշալի նվագախումբը: Այսօրվա համերգին կհնչեն Խաչատրյանի եւ Էստոնացի հայտնի հեղինակների տեղծագործություններից, որոնց թվում են Արթուր Լեմբան եւ Էդուարդ Տուբինը: Ողջունում եմ այս փառատոնն ու կարծում, որ նմանատիպ միջոցառումներ շատ պետք է կազմակերպվեն, որպեսզի աշխարհին հայտնի տարբեր արտիստներ եւս կարողանան ծանոթանալ Հայաստանին»:
Աշխարհահռչակ դիրիժորը նաեւ նշեց.
«Մեր երկու ազգերին միավորում են երաժշտությունն ու արվեստը, որոնք շատ կարեւոր են մեր համագործակցության համար»:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search