Երեկ Ստեփանակերտի պատկերասրահում բացվել է ցուցահանդես` նվիրված Արցախի պետական համալսարանի կերպարվեստի և գծագրության բաժնի հիմնադրման 20-ամյակին, Հայոց մեծ եղեռնին և մայիսյան եռատոնին:
Ցուցահանդես՝ նվիրված ԱրՊՀ կերպարվեստի և գծագրության բաժնի հիմնադրման 20-ամյակին
Երեկ Ստեփանակերտի պատկերասրահում բացվել է ցուցահանդես` նվիրված Արցախի պետական համալսարանի կերպարվեստի և գծագրության բաժնի հիմնադրման 20-ամյակին, Հայոց մեծ եղեռնին և մայիսյան եռատոնին:
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեց Արցախի Պետական համալսարանի մամուլի ծառայությունից։
Ցուցահանդեսում ներկայացվել են ԱրՊՀ կերպարվեստի և գծագրության բաժնի շրջանավարտների աշխատանքները: Բացմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԿԳ նախարար Սլավա Ասրյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը` ռեկտոր Մ.Մինասյանի գլխավորությամբ, հյուրեր և ուսանողներ:
Միջոցառման կազմակերպիչներն էին Արցախի պետական համալսարանը, Արցախի նկարիչների միությունը և ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը: