Նախագահ Բակո Սահակյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հունիսի 16-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված պաշտպանության բանակի մարտունակության հետեւողական բարձրացման, Արցախի եւ Հայաստանի ռազմական փոխգործակցության հարցերին եւ սահմաններում տիրող իրավիճակին: