Ապրիլի 14-ին՝ ԼՂՀ 1-ին գումարման Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի ողբերգական մահվան 22-րդ տարելիցի օրը
Արթուր Մկրտչյանի հիշատակին հարգանքի տուրք է մատուցվել
Ապրիլի 14-ին՝ ԼՂՀ 1-ին գումարման Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի ողբերգական մահվան 22-րդ տարելիցի օրը, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը՝ մի խումբ պատգամավորների ուղեկցությամբ, այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և, հարգանքի տուրք մատուցելով անվանի պետական ու քաղաքական գործչի հիշատակին, ծաղիկներ դրել նրա շիրմաքարին
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային Ժողովի մամլո ծառայությունից` հավելելով, որ արարողությանը մասնակցում էին ՀՅԴ Արցախի կենտկոմի պատասխանատուներ, Արթուր Մկրտչյանի հարազատներ, գաղափարակից ընկերներ, հասարակայնության ներկայացուցիչներ: