Artsakhpress

Մշակույթ

Ցեղասպանության տարելիցին նվիրված «Դաշտը» ֆիլմը սիրո և ապագայի նկատմամբ հավատի մասին է

Հայոց Ցեղասպանության 100­-րդ տարելիցին ընդառաջ ռեժիսորներ Արսեն Ազատյանը և Նարինե Մկրտչյանը նկարահանում են «Դաշտը» անվանումով գեղարվեստական ֆիլմ:

Ցեղասպանության տարելիցին նվիրված «Դաշտը» ֆիլմը սիրո և ապագայի նկատմամբ հավատի մասին է

Ցեղասպանության տարելիցին նվիրված «Դաշտը» ֆիլմը սիրո և ապագայի նկատմամբ հավատի մասին է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Կրկնել այն, ինչն անհնար է կրկնել…Կինոնկարի հերոսներից մեկը՝ գերմանացի ռազմական բժիշկը, լուսանկարելով Թուրքիայի արևելյան մասում կառուցվող երկաթգծի շինարարությունը, ականատես է լինում հայ բնակչության բռնի տեղահանումներին, կոտորածներին: Մյուս հերոսը Կոմիտասն է, ով պատրաստվում է համերգի՝ չիմանալով, թե ինչ է սպասվում իրեն և հայ ժողովրդին: «Արմենպրես»-ը ներկայացնում է մանրամասներ ֆիլմի մասին:

 «Գաղափարն անշրջելիությունն է, պատմությունը՝ ցեղասպանությունը, եւ որքան էլ որ մենք գործ ունենք իրական մարդկանց, ճակատագրերի, հույզերի, ապրումների եւ ահասառսուռ իրավիճակների հետ, այնուամենայնիվ, եթե մի արտահայտությամբ բնորոշենք՝ ապա այն սիրո եւ ապագայի նկատմամբ հավատի մասին է: Իրավիճակներ կան, որոնք մենք չենք ուզում երբեւէ հիշել, եւ իրավիճակներ կան որոնց մասին մենք կարող ենք պատմել միայն մեկ անգամ։ Այս դեպքում մենք պարտավոր ենք կրկնել այն, ինչն անհնար է կրկնելը» ,- պատմում է Նարինե Մկրտչյանը:

«Դաշտ»-ի գաղափարը ֆիլմում  

Այն բազմիմաստ է։ Մի դեպքում «Դաշտը», որտեղ ֆիզիկապես տեղի են ունենում եւ զարգանում ֆիլմի տեսարանները, մյուս դեպքում՝ այն հարաբերությունների «Դաշտն» է, որտեղ հերոսները բացահայտում են, թե իրենք իրենց եւ թե պատմությունը:

Ֆիլմի գլխավոր հերոսները չորսն են 

«Ֆիլմում գլխավոր հերոսները չորսն են՝ Հայնրիխը՝ գերմանացի ռազմական բուժակ, ով իր ծառայությանը զուգահեռ լուսանկարում է այն, ինչ տեղի էր ունենում այդ ժամանակ Անատոլիայում: Կոմիտաս Վարդապետը, որ իր երգչախմբի հետ անընդհատ փորձեր է կատարում՝ պատրաստվելով մեծ համերգի՝ դեռեւս չիմանալով սպասվող արհավիրքի մասին։ Անուշը Կոմիտաս Վարդապետի երգչախմբի անդամ է, ով հետագայում դառնում է վայրագության զոհ: Նանիկն Անուշի ութ տարեկան քույրն է, ով վերապրում է այն, ինչ տեսել է մահվան ճամբարներում եւ տափաստաններում: Նրանցից յուրաքանչյուրն առանցքային նշանակություն ունի ֆիլմ պատմության մեջ» ,- ներկայացնում է Արսեն Ազատյանը:

Դերասանների ընտրության մասին

«Հայնրիխի դերում հանդես է գալու գերմանացի հայտնի դերասան Ֆլորիան Պանզները, եւ ֆիլմում կան մի շարք գերմանացի եւ այլազգի կերպարներ, որոնց կմարմնավորեն նույնպես գերմանական կինոյի եւ թատրոնի դերասաններ։ Անուշի, Նանիկի եւ Կոմիտասի համար կան մի քանի թեկնածուներ ու մինչ նկարահանումները դեռ կփորձենք գտնել լավագույնին։ Կան նաեւ երկրորդ պլանի դերեր, որոնց դերաբաշխումը դեռեւս ընթացքի մեջ է» ,- ասաց Նարինե Մկրտչյանը:

«Դաշտը» ֆիլմի առանձնահատկությունների մասին  

 «Յուրաքանչյուր ֆիլմ էլ առանձնահատուկ է։ Մեր ֆիլմն առանձնահատուկ է լինելու իր պատկերային անսպասելի շարադրանքով եւ լուծումներով, որը կենտրոնացում է պահանջում։ Թվում է, թե ամեն ինչ գիտենք ցեղասպանության մասին, բայց մի բան կա, որը շատ կարեւոր է՝ այն իրական հոգեվիճակը, որը գերբնական ուժ է տալիս անկման պահին: Թերեւս դա մեր հայացքն է» ,- նկատում է Նարինե Մկրտչյանը:

 «Ի տարբերություն Հայոց ցեղասպանությանը նվիրված սակավաթիվ ֆիլմերի, ուր շարադրվում են ինչ-որ ընտանիքի կամ որոշակի տեղանքի պատմություններ, մեր ֆիլմն ավելի ընդհանրական է, թեեւ հենվելով որոշակի պատմական անձերի եւ անցքերի վրա, այնուամենայնիվ այն ավելի հայեցակարգային է, ինչն էլ հնարավոր է դարձնում սուղ միջոցներով իրականացնել նմանատիպ ծավալուն աշխատանք։ Եվ որ ամենակարեւորն է մեզ համար՝ գաղափարը, որը մենք դեռ չենք ուզում բացել, բայց որի համար արժե գնալ զոհողությունների» ,-  ներկայացնում է Արսեն Ազատյանը:

Ֆիլմը նկարահանվելու է հիմնականում Հայաստանում

Ֆիլմի նկարահանումները պլանավորվում են գալիք տարվա ամռան ամիսներին, եթե ֆինանսական բարդություններ չառաջանան: «Հույս ունենք, որ նկարահանումներից հետո հետագա աշխատանքների ընթացքն ավելի պարզ կլինի։ Ֆիլմի նկարահանումներն իրականացվելու են են հիմնականում Հայաստանում» ,- ասաց Նարինե Մկրտչյանը:

Կինոնկարի երաժշտության մասին  

«Առայժմ մենք ֆիլմում «լսում ենք» Կոմիտասի աշխարհիկ երգերի խմբերգային կատարումները եւ Ֆրանց Շուբերտի գործերից։ Մոնտաժային եւ հնչյունավորման շրջանում դա ավելի հստակ կլինի։ Ինձ համար յուրաքանչյուր պատկերն իր հնչյունն ունի, ուստի շատ զգույշ է պետք լինել նաեւ երաժշտության հարցում» ,- նշում է Արսեն Ազատյանը:

Ֆիլմի ստեղծմանը կմասնակցի նաև ֆրանսիական ընկերություն 

 «Ֆիլմն իրականացվելու է Ֆրանսիական «Constallation Factory» ընկերության, ինչպես Հայաստանի ազգային կինոկենտրոնի մասնակցությամբ: Դեռ սպասում ենք նաև պետական հանձնաժողովի միջոցներին: Արդեն որպես բարի ավանդույթ՝ մեզ աջակցում է Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատը: Նոյեմբերի 19-20-ին Լայպցիգում տեղի ունեցավ ֆրանկո-գերմանական լավագույն 21 կինոնախագծերի քննարկումը, որից 11-ը Ֆրանսիական եւ 10-ը գերմանական էին։ Մեր «Դաշտը» կինոնախագիծն ընտրվել էր իբրեւ ֆրանսիական կինոնախագիծ, որը մեզ համար մեծ պատիվ է» ,- ներկայացնում է Արսեն Ազատյանը:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search