ԱՄՆ-ում գտնվող թուրք օդաչուներն առաջին ուսումնական թռիչքներն են իրականացրել այն երկու F-35-երից մեկով, որը հանձնվել էր Թուրքիային դեռևս հունիսի 21-ին։
Թուրք օդաչուներն առաջին թռիչքներն են իրականացրել F-35 կործանիչով
Ի սկզբանե նախատեսված էր, որ ԱՄՆ-ն Թուրքիային է մատակարարելու 100 նման ռազմական ինքնաթիռ։ Սակայն թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների պատճառով ԱՄՆ-ի նախագահը ժամանակավորապես սառեցրեց ինքնաթիռների մատակարարումը և մնացած 98 F-35-երի ճակատագիրն առայժմ անհայտ է։
Աղբյուրը հիշեցնում է, որ վերոնշյալ երկու ինքնաթիռների Թուրքիային հանձնելու արարողությունը կայացել էր այս տարվա հունիսի 21-ին։ Նախատեսված էր, որ այդ երկու ինքնաթիռները Թուրքիային կմտակարարվեն 2019թ. նոյեմբերին, իսկ 3-րդ ու 4-րդ F-35-երը նույն թվականի նոյեմբերին են մատակարարվելու։ Իսկ այդ ընթացքում թուրք օդաչուները կշարունակեն ուսումնական թռիչքներ իրականացնել այդ ինքնաթիռներով։
Թուրքիայում այդ ինքնաթիռները տեղակայվելու են Մալաթիայում գտնվող ավիաբազայում։