Եվրախորհրդարանն այսօր վավերացրել է ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման համաձայնագիրը, հայտնում է newsgeorgia.ru-ն։
Եվրախորհրդարանը վավերացրել է ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման համաձայնագիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Համաձայնագրին կողմ է քվեարկել 490 պատգամավոր, դեմ՝ 76, ձեռնպահ է մնացել 57 պատգամավոր։
Պայմանագրի վավերացմանը ներկա են գտնվել նաև Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, արտաքին գործերի նախարար Թամար Բերուչաշվիլին, Վրաստանի խորհրդարանի 2 պատգամավոր։
Բացի այդ, փաստաթղթի ստորագրմանը ներկա է եղել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ում Ստրասբուրգում կայանալիք այդ միջոցառմանը հրավիրել էր կառույցի ամենամեծ կուսակցությունը՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը։ ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները սկսվել են դեռևս Սաակաշվիլիի նախագահության օրոք։
Վրաստանի և ԵՄ-ի միջև ասոցացման մասին համաձայնագիրը ստորագրվել է այս տարվա հունիսի 27-ին Բրյուսելում: Այն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի, երբ այն վավերացնեն Եվրախորհրդարանը և ԵՄ բոլոր անդամ երկրների խորհրդարանները: