Թուրքիայում ռազմաբազայի պայթյունի հետևանքով վերջին տվյալներով, զոհվել է 7 մարդ, հայտարարել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայում ռազմաբազայի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Panorama.am-ի փոխանցմամբ` այս մասին գրում է «Ռաշա թըդեյ»-ը։
Թուրքիայի նախագահը նաև հայտնել է, որ միջադեպի արդյունքում ևս 25 մարդ տուժել է։
Դեպքի առնչությամբ նախաքննություն է իրականացվում։
Նախնական տվյալների համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել հրաձգության պարապմունքների ժամանակ, երբ գնդակը պատահաբար ընկել է պահեստի տարածք։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կա 4 զոհ։